ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՆ-ն երեխայի առողջ զարգացման տեղեկատվական հարթակ են գործարկել ծնողների համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՆ-ն  երեխայի առողջ զարգացման տեղեկատվական հարթակ են գործարկել ծնողների համար

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը համատեղ կայք են գործարկել, որի նպատակն է երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ հայերեն վստահելի տեղեկատվությունը մատչելի ու հասանելի դարձնել յուրաքանչյուր ծնողի համար: Այս մասին նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածած հաղորդագրությունում:

«Մենք ցանկանում ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի վաղ մանկական զարգացումը, քանի որ կյանքի հենց առաջին տարիների ընթացքում է երեխայի ուղեղը զարգանում այլևս երբեք չկրկնվող արագությամբ: Այս շրջանը երեխայի զարգացման վրա ներազդելու եզակի մի հնարավորություն է: Ավելին, յուրաքանչյուր երեխայի կյանքի ու զարգացման իրավունքն ամրագրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածում, իսկ 18-րդ հոդվածը հիշեցնում է Կառավարություններին երեխաներին մեծացնելու գործում աջակցել ծնողներին: Իսկ, թե ինչ խնդիրներ են հուզում ծնողներին, ինչպիսի աջակցություն են նրանք ակնկալում ու ինչ տեղեկատվության կարիք ունեն, քննարկվեց հանդիպման ավարտին` մի խումբ մայրիկների ու հայրիկների մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում

Ծնողների հետ աշխատելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում և կոչ է անում կառավարությանը ու մասնավոր հատվածին նույնպես աջակցել ծնողներին իրենց երեխաների կյանքի լավագույն սկիզբն ապահովելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մասնավորապես կոչ է անում նվազագույնը 6 ամիս երեխայի խնամքի վճարվող արձակուրդ տրամադրել թե հայրիկներին, թե մայրիկներին, աշխատանքի վերադարձող կանանց համար կրծքով կերակրելու պայմաններ ու վճարվող ընդմիջումներ տրամադրել:

Առաջարկվում է նաև երեխաների խնամքի համար հասանելի, մատչելի և որակյալ ծառայություններ ապահովել, երեխաներ ունեցող բոլոր ընտանիքներին աջակցել երեխաների նպաստներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---