Սասուն Միքայելյան. Ապրիլյանը մեծ հաղթանակ էր

Սասուն Միքայելյան. Ապրիլյանը մեծ հաղթանակ էր

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին թե ինչ ցույց տվեց Ապրիլյան պատերազմը:

Միքայելյանը նշել է, որ դա համարում է մեծ հաղթանակ և մեծ հավատ հետագայում, որ երիտասարդները ավելի վստահ կանգնեն սահմանին, հայտնում է Shantnews-ը:

«Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին, ու էդ փոքր թվով կարողացան Ադրբեջանի մեծ բանակի դեմ կանգնել»,- ասել է նա:

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների օրն է:

 Ուշագրավ
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով
Ուսանողները հայտարարել են, որ դեմ են կարևոր արժեքների ոտնահարմանը
Նրանք իրենց անվտանգ են զգում իրենց երկրների փողոցներում գիշերային ժամերին
Մանուկյանը հավելել է, որ հայրենիքը կորցնելու հարցն էր դրված և իրենք ճիշտ քայլի են դիմել