Սասուն Միքայելյան. Թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում

Սասուն Միքայելյան. Թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ասել է, որ եթե իշխող ուժը դասեր չքաղի, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, հայտնում է Yerkir.am-ը։

«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, իներցիայի տակ ժողովրդից ձայն ստացած, որ գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ Եսիմ ինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - ասել է Սասուն Միքայելյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտության մասին` պատգամավորը շեշտել է, որ ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որն անձնավորել էր այդ ընտրությունները և բարձր համարել իր դերը դրանցում։

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկանծու Գրիգոր Գուլյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---