SpaceX-ը կորցրել է կապը 3 արբանյակի հետ

SpaceX-ը կորցրել է կապը 3 արբանյակի հետ

PanARMENIAN.Net - SpaceX-ի ուղեծրում գործարկված 60 արբանյակից 3-ն այլևս կապի դուրս չի գալիս: Անջատված արբանյակներն այլևս չեն գործում և աստիճանաբար դուրս կգան ուղեծրից, ասվում է SpaceX-ի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ևս 2 արբանյակ «միտումնավոր կհանվի ուղեծրից՝ ծառայության ժամկետի սպառումից հետո ուտիլիզացիայի գործընթացի իմիտացիայի նպատակով», գրում է «Վեդոմոստին» Business Insider-ի վրա հղումով:

Starlink նախագծով ենթադրվում է մոտ 12 000 արբանյակի գործարկում բարձր հաճախականության ինտերնետ ծառայության գլոբալ ցանցի ստեղծման նպատակով՝ ամբողջ աշխարհի վճարունակ հաճախորդների համար:

WSJ-ի տվյալներով, SpaceX-ը մոտ $500 մլն ներդրում է ներգրավել Starlink: Ընկերությունը մտադիր է տարեկան մինչև 2000 արբանյակ գործարկել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---