Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանին. Ազնիվ չես ինքդ քո և քո իսկ անցած ուղու հանդեպ

Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանին. Ազնիվ չես ինքդ քո և քո իսկ անցած ուղու հանդեպ

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ նշելով, որ իր համար գոյություն չունեն հեղինակություններ. իր հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանն ասել էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվել է հենց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով։

«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործը։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ...Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա:

Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու»,-ասվում է Պետրոսյանի գրառման մեջ։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ասել է, որ եթե իշխող ուժը դասեր չքաղի, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում:

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկանծու Գրիգոր Գուլյանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---