ԱԳ նախարարը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կլինի Արցախում

ԱԳ նախարարը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կլինի Արցախում

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ հանդիպում է ունենալու Արցախի ղեկավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ի պատասխան հարցի, թե արդյոք նախարարը Արցախի ղեկավարությանը ներկայացնելու է Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքները, Նաղդալյանն ասաց, որ Արցախ նախարարի այցերը կանոնավոր գործառույթ է, դրանք իրականացվում են հանդիպումներից առաջ կամ հետո, հայտնում է Panorama.am-ը:

«Այցերն իրականացվում են Արցախին առավել ներգրավված պահելու նպատակով։ Սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին։ Բնականաբար, այս հանդիպմանը նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ արծարծված հարցերին, որոնք քննարկվելու են նաև Արցախի ղեկավարության հետ»,-ասել է Աննա Նաղդալյանը։

ԱԳ նախարարը հուլիսի 9-ին Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ հուլիսի 10-ին նախարարը Բաթումիում մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին, որտեղ նաև ելույթ կունենա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---