Fiat Chrysler Automobiles միջազգային կորպորացիայի մեքենաներն արդեն Հայաստանում են 3 հուլիսի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է «Ֆայն Քարս օֆ Արմենիա» (Fine cars of Armenia) ընկերության ավտոսրահը, որը տեղակայված էՎերին Անտառային 138/2 հասցեում: «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ավտոսրահը Fiat Chrysler Automobiles ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Կովկասյան տարածաշրջանում ամենամեծ ցուցասրահն է, որտեղ միաժամանակ մի քանի բրենդեր են ներկայացված՝ Jeep, Alfa Romeo, Fiat, Fiat Professional, Chrysler, Dodge և RAM: FCA գրուպի կարգախոսն է «Դիզայն, կատարողականություն, հարմարավետություն և մատչելիություն»։
«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերություն հիմնադիր և գործադիր տնօրեն Մայքլ Աղիլին ծանոթ է հայկական շուկային դեռ 1994 թվականից ի վեր: Ասում է՝ քաղաքական վերջինփոփոխություններն էին, որ լավատեսությամբ լցնելով իրեն և իր գործընկերներին՝ դրդեցին այսպիսի ծանրակշիռ ներդրումներ կատարելու հայկական շուկայում։ «Հայկական ավտոմոբիլային շուկան կարող է շատ փոքր թվալ ոմանց համար, սակայն Հայաստանում 1000 հոգուց մոտ 150-ը մեքենա ունեն: Հայաստանը մեծ ներուժ ունի այս առումով, սակայն այն ինչ ինձ հիացնում է Հայաստանում, հետ խորհրդային տարիներին անգամ՝ մարդկային ռեսուրսն է։ Ընկերության նպատակն է յուրովի սպասարկել հայկական սպառողին, առաջարկել շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնող մոդելներ և ընտրության հնարավորություն տալ մեր հաճախորդներին՝ առաջարկելով մոդելներ, որոնք հասանելի են թե՛ միջին կարգի, և թե՛ շքեղություն նախընտրող հաճախորդներին», - ասել է Աղիլին։
«Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը ներկրելու է միմիայն Եվրո6 ստանդարտի մոդելներ, որոնք CO2 արտանետումների ծավալը հասցնում են նվազագույնի և համապատասխանում են ամերիկյան և եվրոպական անվտանգության ամենաբարձր չափանիշներին։ Ընկերությունը տրամադրելու է բարձրակարգ սպասարկում և հետվաճառքային ծառայություն, որը ներառում է տեխնիկական, էլեկտրական մասերի հետ կապված խնդիրների բազմապիսի լուծումներ ավտոսրահին կից տեղակայված նորոգման կետում։ «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը նաև ստեղծելու է ավտոմոբիլներ ներմուծողների ասոցիացիա` կառավարությանը ներկայացնելու այս ոլորտի համար կարևոր պետական ներմուծման վերաբերյալ նախագծեր։ Այսպիսով ընկերությունը ձգտում է ստանդարտացնելու տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանում, պահպանելու անվտանգության միջազգային չափանիշները և պաշտպանելու սպառողների շահերը։
Եվս մեկ առավելություն է ֆինանսական և լիզինգային ծառայությունների մատուցումն ավտոսրահի տարածքում: Ֆինանսական ծառայությունները մատուցվելու են մեկ պատուհանի սկզբունքով երկու ժամվա ընթացքում։ Ընկերությունը ֆինանսական ծառայությունների հասանելիությամբ նպատակ է հետապնդում նվազեցնելու Հայաստանում օգտագործված և անվտանգության չափանիշներին չհամապատասխանող մեքենաների առուվաճառքը: Ընկերությունը նաև տրամադրելու է ոստիկանության համար նախատեսված Dodge Charger Pursuit մոդելը, որի վառելիքային ծախսը չի գերազանցելու 11.8 լ ամենածախսատար իրավիճակներում։
«Եթե հնարավոր է փրկել կյանքեր, ապա դա է առաջնայինը», - նշել է Աղիլին՝ անդրադառնալով 2018-ի ողբերգական 4 ոստիկանի կյանք խլած ավտովթարին։ «Այս մոդելն ամենաշատն է օգտագործվում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից. այն ունի դիմային և կողային անվտանգության բարձիկներ և մեքենայի վերևի մասում ներկառուցված խաչաձև ձողակառույցներ, որոնք ամենածանր վթարների դեպքում անգամ զգալիորեն բարձրացնում են ուղևորների անվտանգությունը»,- ասել է նա։ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթն ուղղված է լինելու Հայաստանում բազմակի սկլերոզի հետազոտությանն ու բուժմանը, և հատուկ կարիքներով անձանց սպասարկող հաստատությունների տեխնիկական վերազինմանը:
Սրահի պաշտոնական բացմանը մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, Fiat Chrysler Automobiles Group ընկերության տարածաշրջանի տնօրեն Ֆաբրիցիո Ֆորեոն և Հայաստանի «Ֆայն Քարս օֆ Արմենիա» գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Աղիլին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |