Նաղդալյան. Միակողմանի զիջումները ԼՂ հարցում բացառվում են

Նաղդալյան. Միակողմանի զիջումները ԼՂ հարցում բացառվում են

PanARMENIAN.Net - Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա հավելել է, որ սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների՝ դա բացառվում է, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում», - հավելել է նա։ ԱԳՆ խոսնակը ընդգծել է՝ այն ենթադրությունը, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է։

«Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում», - շեշտել է Աննա Նաղդալյանը։

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ հանդիպում է ունենալու Արցախի ղեկավարության հետ։ Հանդիպմանը նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ արծարծված հարցերին, որոնք քննարկվելու են նաև Արցախի ղեկավարության հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---