ԱԳՆ. Մակրոնն ասել է՝ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին այնպիսի զենք չի վաճառի, որը կօգտագործվի Արցախի դեմ

ԱԳՆ. Մակրոնն ասել է՝ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին այնպիսի զենք չի վաճառի, որը կօգտագործվի Արցախի դեմ

PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու՝ մամուլի հրապարակումների մասին հարցին, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նաղդալյանը նաև հավելել է, որ դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները:

«Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասել է Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---