Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ քննարկել է գործակցությունը ԵՏՄ շրջանակում

Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ քննարկել է գործակցությունը ԵՏՄ շրջանակում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

Վարչապետ Փաշինյանը, որպես ԵՏՄ նախագահող երկրի ղեկավար, Ղրղզստանի նախագահ Ժեենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետը նույն օրակարգը հուլիսի 2-ին քննարկել էր Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---