«Սանիթեքը» դատական 2 հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ

«Սանիթեքը»  դատական 2 հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ

PanARMENIAN.Net - «Սանիթեքը» 2 տարբեր դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով մոտ 65 մլն դրամի գումար բռնագանձել։ Այդ մասին հայտնի է դառնում «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Առաջին հայցը, որը ներկայացրել է «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը, վարույթ է ընդունվել հուլիսի 1-ին։ Հայցվորը պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել մոտ 25 մլն դրամ, երկրորդ դեպքում հայցվոր է «Սանիթեքի» հայաստանյան մասնաճյուղը՝ 40 մլն դրամ պահանջով, հայտնում է Civilnet-ը:

Ընկերության շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Վանիկ Մարգարյանը: Նա միայն տեղեկացրել է, որ «պայմանագրային վեճ է, ընկերությանը չեն վճարվել կատարված ծառայությունների դիմաց որոշ գումարներ»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---