Կալիֆորնիայի բյուջեից $ 5 մլն կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

Կալիֆորնիայի բյուջեից $ 5 մլն կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է նահանգի 2019-2020թթ. բյուջեն, որով $5 մլն է հատկացվում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը: Բյուջեով նախատեսվում է լրացուցիչ 4 մլն դոլար հատկացնել և վերաբաշխել 1 մլն դոլարը:

Նահանգապետի հավանության շնորհիվ Կալիֆորնիա նահանգն ընդհանուր առմամբ 8 մլն դոլար կներդնի թանգարանի մեջ, հայտնում է Asbarez-ը:

Թանգարանը կառուցվելու է Գլենդեյլում, որտեղ բնակվում է ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքը, քաղաքի Կենտրոնական զբոսայգում:

Թանգարանի գլխավոր նպատակը լինելու է ներկայացնել ամերիկահայերի անցած ուղին ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանության շրջանակում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը:

Թանգարանում ներկայացած կինի ոչ միոյն ԱՄՆ հայ համայնքի, այլ նաև Հայաստանի պատմությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---