WBA վարկածով աշխարհի չեմպիոններ Գուլամիրյանի և Լեբեդևի մենամարտը չի կայանա

WBA վարկածով աշխարհի չեմպիոններ Գուլամիրյանի և Լեբեդևի մենամարտը չի կայանա

PanARMENIAN.Net - WBA Super վարկածով առաջին ծանր քաշում աշխարհի չեմպիոն Դենիս Լեբեդևը չի հանդիպի WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոն հայազգի Արսեն Գուլամիրյանի հետ: Այդ մասին հայտնել է Լեբեդևի մենեջեր Վադիմ Կոռնիլովը:

«Մենք բանակցել ենք Գուլամիրյանի թիմի հետ, սակայն արդյունքում ֆրանսիական կողմի պայմաններն անընդունելի եղան, քանի որ նրանց առաջարկած ֆինանսական պայմանները շատ ավելի պակաս էին, քան հոնորարի այն մակարդակը, որը նախկինում Դենիսը ստանում էր նույիսկ ոչ տիտղոսային մենամարտերի համար: Դիտարկվում էր մենամարտը ՌԴ-ում անցկացնելու հնարավորությունը, սակայն ժամանակային առումով դա հնարավոր չեղավ»,-ասել է Կոռնիլովը, հայտնում է «Միր բոքսա» փրոմոութերական ընկերության պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը համաձայնության են հասել մենամարտի հարցում:

Գուլամիրյանը Ֆրանսիան ներկայացնող և դեռևս պարտություն չկրած հայազգի բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս ծանր և առաջին ծանր քաշային կարգերում: Նա WBA վարկածով կանոնավոր առաջնության, WBA վարկածով ժամանակավոր առաջնության, WBA վարկածով Մայրցամաքային առաջնության չեմպիոն է, ինչպես նաև Ֆրանսիայի չեմպիոն է առաջին ծանր քաշում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---