8 բալանոց երկրաշարժ Իրանում. Կա 1 զոհ և 4 վիրավոր

8 բալանոց երկրաշարժ Իրանում. Կա 1 զոհ և 4 վիրավոր

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանում, Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ըստ անգլիական Express.co.uk լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր:

Ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---