Դիլիջանում ավտովթարում ՌԴ քաղաքացի է զոհվել

Դիլիջանում ավտովթարում ՌԴ քաղաքացի է զոհվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի ունեցած ավտոպատահարում ՌԴ քաղաքացի է զոհվել։

ԱԻՆ հաղորդմամբ, Դիլիջանի Կամոյի փողոցում բախվել են «Mercedes Viano» և «Opel Astra J» մակնիշների ավտոմեքենաները: Մահացածը ՌԴ քաղաքացի, 1993 թ․ ծնված Ա․Խ․-ն է։

Ըստ Shamsyan.com-ի, վթարում նաև 6 մարդ է տուժել, ԱԻՆ-ը, սակայն, հայտարարում է, որ տուժածներ չկան։

PanARMENIAN.Net ի հաշվարկներով՝ հուլիսի 1-7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 14 մարդ. միայն 6 հոգի զոհվել է հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին տեղի ունեցած մեծ վթարի հետևանքով: Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները և ՃՏՊ հանգամանքները, հարկ ենք համարում ներառել նաև հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ:

Այդպիսով՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 165 մարդ: Թիվը կարող է փոխվել ոստիկանության կողմից թարմ տվյալների հրապարակումից հետո:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---