Հուլիսի 10-ից ամեն օր Բաթումի-Երևան-Բաթումի չվերթ կլինի

Հուլիսի 10-ից ամեն օր Բաթումի-Երևան-Բաթումի չվերթ կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ից «Արմենիա» ավիաընկերությունն ավելացնում է հաճախականությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ՝ չվերթների քանակը հասցնելով օրական 3 չվերթի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Արմենիան» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:

«Համատեղ չվերթներ կլինեն վրացական ավիաուղիների հետ հուլիսի 10-ից Բաթումի-Երևան-Բաթումի ուղղությամբ՝ օրական 1 անգամ, ինչպես նաև Բաթումի-Երևան-Մոսկվա-Երևան-Բաթումի ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---