Կանայք տղամարդկանցից ավելի են հակված հանրային վայրերում ծխելու արգելքին

Կանայք տղամարդկանցից ավելի են հակված հանրային վայրերում ծխելու արգելքին

PanARMENIAN.Net - Հայաստանում կանանց 84%-ը կողմ է ծխելու արգելքին հանրային վայրերում: Այդ են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հարցման արդյունքները:

Իսկ տղամարդկանց 53%-ն է կողմ նման արգելքին: Ընդհանուր առմամբ, հարցման մասնակիցների 70%-ը կողմ է արտահայտվել ծխելու արգելքին հասարակական վայրերում:

Հարցումն անցկավել է մայիսին Հայաստանի ամբողջ տարածքում, 1200 մարդու մասնակցությամբ:

2018-ի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել էր հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---