Վարչապետի ինստիտուտի վարկանիշը 72% է․ Հոկտեմբերին Փաշինյանն ուներ 91% անձնական վարկանիշ

Վարչապետի ինստիտուտի վարկանիշը 72% է․ Հոկտեմբերին Փաշինյանն ուներ 91% անձնական վարկանիշ

PanARMENIAN.Net - Նախագահի, բանակի ու վարչապետի ինստիտուտները գլխավորում են հայաստանցիների դրական վերաբերմունքը վայելող կառույցների ցանկը համապասխանաբար 81%, 80% և 72% ցուցանիշներով։ Այդ են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հարցման արդյունքները:

2018 թվականի հոկտեմբերին նույն կազմակերպությունը հարցում էր անցկացրել Հայաստանում։ Դրանում, սակայն, ճշտվում էր ոչ թե ինստիտուտների, այլ կոնկրետ անձանց հանդեպ վերաբերմունքը։ Փաշինյանի հանդեպ դրական վերաբերմունքն էր արտահայտել հարցվածների 91%-ը, Արմեն Սարգսյանի հանդեպ՝ 68%-ը։

Վարչապետն առաջատար է իր հանդեպ ունեցած բացարձակ վստահությամբ․ նրան «բացարձակ վստահում են» հարցվածների 37%-ը, «ավելի շատ վստահում են» 35%-ը, նախագահն ու բանակը ունեն բացարձակ վտահության 32 և 31%, իսկ հարաբերական վստահության 48 ու 46% ցուցանիշ։

Ամենացածր վստահությունը՝ 36%, որից միայն 6%-ը՝ բացարձակ վստահություն, վայելում է դատական համակարգը։ Նոր կառավարության լավագույն ձեռքբերումը համարվում է կոռուպցիայի նվազեցումը (27%), ամենամեծ ձախողումը՝ վատ կառավարումը (22%): Հարցվածների 45%-ը հիշատակել է նոր աշխատատեղերի ստեղծումը որպես Փաշինյանի կառավարության մոտակա 6 ամսվա առաջնահերթություն։

60%-ն՝ 2018-ի օգոստոսի 72%-ի դիմաց, կարծում է, որ երկիրը ճիշտ ուղղության վրա է։ «Հավատու՞մ եք, որ ձեզ պես մարդիկ ազդում են որոշումների վրա» հարցին դրական է պատասխանել 53%-ը նախորդ հարցման 72%-ի դիմաց։ Երկրի ամենամեծ խնդիրների թվում հարցվածները թվարկել են անվտանգության ու սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված հարցեր։ 7%-ին հուզել է «ազգային արժեքների անկման» հարցը, նույնքանին՝ «ՀՀԿ պահվածքը»։

Եթե ընտրությունները լինեին մյուս կիրակի «Իմ Քայլին» կընտրեր կամ, իրենց նախընտրած այլ ուժի չմասնակցելու դեպքում, պատրաստ կլիներ ընտրել 65%-ը (համապատասխանաբար՝ 59% և 6% պատասխան)։ ԲՀԿ-ն կարող էր ստանալ մինչև 48% (13 և 35), ՀՀԿ-ն՝ 7% (5 և 2), ԼՀԿ-ն՝ 23 (4 և19%)։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---