Ջորջ Մարտինը մանրամասներ է ներկայացրել «Գահերի խաղի» փրիքվելից10 հուլիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հայտնի գրող Ջորջ Մարտինը Entertainment Weekly-ին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել «Գահերի խաղի» փրիքվելից՝ թե ինչպիսին էր Վեսթերոսը մինչ սերիալի իրադարձությունները: Ավելի վաղ արդեն ասվել էր, որ փրիքվելի գործողությունները, որի նկարահանումներն արդեն ընթանում են Հյուսիսային Իռլանդիայում, տեղի են ունենում «Գահերի խաղից» 5,000 տարի առաջ և ավարտվում են մարդկանց և Սպիտակ քայլորդների դիմակայությամբ: Սցենարը գրում է Ջորջ Մարտինը Ջեյն Գոլդմանի հետ համատեղ: Նա 5 փաստ է ներկայացրել փրիքվելի մասին: 1. Վեսթերոսում 100 թագավորություն է եղել, բայց փոքր: «Մենք խոսում ենք 7 թագավորության մասին, դրանք 7-ն էին Էյգոնի նվաճումներից հետո, բայց նախկինում դրանք 9-ին, մինչ այդ՝ 12-ը, ավելի վաղ՝ 100-ը, բայց շատ փոքր»,-ասել է գրողը: 2. Փրիքվելում կլինեն Սթարքերը, քանի որ նրանք սերում են Առաջին մարդկանցից: Վիշապները դեռ չեն հայտնվել, բայց բազում այլ էակներ կան: «Անշուշտ, կլինեն նաև Սպիտակ քայլորդները, կամ Այլոք, ինչպես նրանց անվանում են գրքում, ինչպես նաև նախագայլերը, որոնք ապրել են հազարավոր տարիներ առաջ, և մամոնտները: 3. Լանիստերները փրիքվելում չկան, առնվազն, սկզբում: Նրանց տոհմական բնակավայրում այլ տոհմ է ապրում: «Ժայռը տեղում է և այնտեղ ապրում են Քասթերլիները, որոնց պատվին էլ այդ հողերը կկոչվեն ավելի ուշ»,-ասել է գրողը: 4. Առաջատար դերերում կանայք կլինեն՝ Նաոմի Ուոթս, Նաոմի Էքի և Դենիզ Հոֆ: «Ես չէի օգտագործի գլխավոր դերակատարներ արտահայտությունը: «Գահերի խաղում» մենք ոչ մեկին գլխավոր դերում չենք նշանակել, կարծում եմ, այս դեպքում էլ այդպես կլինի»,-պարզաբանել է Մարտինը: 5. Վերնագիրը, հավանաբար, կփոխվի: «Երկար գիշեր» տարբերակը դեռ պաշտոնապես չի հաստատվել, քանի որ «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի 3-րդ էպիզոդն էր այդպես կոչվում: Թեև Ջորջ Մարտինին այդ տարբերակը դուր է գալիս, բայց նա դեմ չէ նաև առաջարկված «Ամենաերկար գիշերը» տարբերակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |