// IP Marketing video - START// IP Marketing video - END

Տուսկը Սևան կայցելի. ԵՄ-ն աջակցելու է ջրային ռեսուրսների կառավարմանը

Տուսկը Սևան կայցելի. ԵՄ-ն աջակցելու է ջրային ռեսուրսների կառավարմանը

PanARMENIAN.Net - Եվրամիության կողմից ՀՀ-ին հատկացված գումարները հատկապես ուղղվելու են ենթակառուցվածքային ու բնապահպանական գերակա ծրագրերին։ Այդ մասին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ 2019-ին ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։

«Այս համատեքստում ես նախապես վայելում եմ Սևանա լիճ իմ այսօրվա այցելությունը։ ԵՄ-ն այստեղ սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես փոխհամաձայնեցվել էր վարչապետ Փաշինյանի վերջին բրյուսելյան այցի ժամանակ»,-ասաց Տուսկը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հայտնել է, որ Սևան այցի ընթացքում այցելելու է նաև Սևանավանք, որն «ապացույց է Հայաստանի` եվրոպական մշակույթի վրա հազարամյա ազդեցության»։

Տուսկը տարածաշրջանային այց է կատարում և մինչ Երևան ժամանելը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրերի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա:

 Ուշագրավ
Ըստ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին
«Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր»,-ասվում է գրառման մեջ
Դատախազությունը հաստատել է Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: