Փոխնախարար. Իրանից ենք էլէներգիա ներկրում, Վրաստանից էլ հնարավոր է

Փոխնախարար. Իրանից ենք էլէներգիա ներկրում, Վրաստանից էլ հնարավոր է

PanARMENIAN.Net - Էներգահամակարգում հաճախականությունների տատանումներ են տեղի ունեցել, որի պատճառով խոշոր արտադրողների ռելեական պաշտպանությունը կանգնել է: Այդ մասին «Ռադիոլուրին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Սկզբում Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն է անջատվել, հետո Երևանի ՋԷԿ-ը, ապա Երևանի ԲԷՑ-ը։ Ինչ- որ պահից աշխատում էր միայն «Որոտան» կասկադը, և էլեկտրաէներգիա ներմուծում էինք իրանական կողմից՝ էներգետիկ վթարի արդյունքում ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացրել փոխնախարարը, հայտնում է Հայաստանի Հանրային ռադիոն:

Վերականգնողական աշխատանքները շարունակվում են, հաճախականության տատանումները ևս։ «Չեմ կարող հստակ ժամ ասել, թե երբ կվերականգնվի համակարգը, Սևան- Հրազդան կասկադի էլեկտրամատակարարումը վերականգված է»,- նշել է Հակոբ Վարդանյանը։

Երևան ԲԷՑ-ում ջուրը դատարկվել է, հիմա փորձում են արագ վերականգնել, որ կարողանան ցանց մտնել։ Առնվազն չորսից հինգ ժամ կտևի։

Այժմ Վրաստանի հետ են աշխատանքներ տարվում, որպեսզի այնտեղից ևս լրացուցիչ էներգամատակարարում ապահովվի։

Վթար է տեղի ունեցել ՀՀ էներգետիկ համակարգում՝ հնարավոր են անջատումներ և տատանումներ: Այդ մասին իր ֆեյսբուքյյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկնանջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---