Փոխնախարար. ՀՀ-ում հզոր տատանման պատճառ կարող էր լինել վթարն Իրանի էներգահամակարգում

Փոխնախարար. ՀՀ-ում հզոր տատանման պատճառ կարող էր լինել վթարն Իրանի էներգահամակարգում

PanARMENIAN.Net - Դեռևս հստակ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության տատանումները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ուստի Հայաստանում ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ և հակառակը:«Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Փոխնախարարը նշել է, որ իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: «Սակայն 100 տոկոսով ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, այս պահին չենք կարող»,- ընդգծել է Հակոբ Վարդանյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի էնեգետիկ համակարգում ժամը 13:46 րոպեին հաճախականության տատանում է եղել, որի հետևանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայանները:

«Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգահամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնվում են»,- ասել է Հակոբ Վարդանյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը հայտնել է, որ կստեղծվի աշխատանքային խումբ՝ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով. «Պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն»:

Հակոբ Վարդանյանը միաժամանակ նշել է, որ անհանգստանալու կարիք չկա. «Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա»:

Նրա խոսքով՝ հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները:

«Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի 1-ից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները, հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը նորից սկսել է սնվել համակարգից, և որևէ վտանգ չի սպառնում»,- ընդգծել է փոխնախարարը:

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---