Երևանում շոկոլադի հերթական փառատոնը կանցկացվի՝ Choco Fest

Երևանում  շոկոլադի հերթական փառատոնը կանցկացվի՝ Choco Fest

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին ամբողջ աշխարհը նշում է Շոկոլադի համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ երևանյան The LOFT զարգացման կենտրոնը արդեն 4-րդ տարին անընդմեջ Choco Fest փառատոն-էքսպո է կազմակերպում շոկոլադի սիրահարների համար:

Ինչպես PanARMENIAN.Net -ին են հայտնել միջոցառման կազմակերպիչները, փառատոնին կմասնակցի շոկոլադ արտադրող 3 հայաստանյան ընկերություն, ինչպես նաև շոկոլադից հրուշակեղեն պատրաստող մի ընկերություն:

Փառատոնի շրջանակում կլինի համտես և շոկոլադի օրիգինալ տեսակների վաճառք, շոկոլադի պատրաստման վարպետության դաս, ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն:

Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադի տեսականին լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունն ու ծանոթանալ մրցակիցների հետ:

Միջոցառման մեկնարկը 20:00-ին:

Շոկոլադի օրն առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները 1995-ին: Կարծիք կա, որ առաջինը շոկոլադ պատրաստել են ացտեկները՝ այն «աստվածների ըմպելիք» էր համարվում: Իսպանացի կոնկիստադորները, որոնք առաջին անգամ այն Եվրոպա հասցրեցին, քաղցրավենիքը «սև ոսկի» էին համարում և օգտագործում էին ֆիզիկական ուժերի և դիմացկունության ամրապնդման համար: Ավելի ուշ շոկոլադը Եվրոպայում տարածված էր միայն ազնվական շրջանակներում: Հայտնի կանայք այն աֆրոդիզիակ էին համարում: Եվ միայն 20-րդ դարում, երբ սկսվեց շոկոլադի արդյունաբերական արատդրություն, այն սկսեցին ճաշակել նաև հասարակ մարդիկ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---