Չինաստանի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը կներկայացվի վավերացման![]() 11 հուլիսի 2019 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել 2019-ի մայիսի 26-ին ստորագրված «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, հայտնում է Yerkirmedia.am-ը: Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը նշել է, որ այս համաձայնագիրը կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցի ժամանակ: «Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ Չինաստանում համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կվավերացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |