ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Բաքվի՝ ԼՂ քաղավիացիային սպառնացող զենքի վաճառքն արգելող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Բաքվի՝ ԼՂ քաղավիացիային սպառնացող զենքի վաճառքն արգելող բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Դրանով արգելվում է Ադրբեջանին վաճառել ամերիկյան այնպիսի սպառազինություն, որը Բաքուն կարող է կիրառել Արցախի Հանրապետության քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն ասել էր, որ նախաձեռնության նպատակն է զսպել Արցախի քաղաքացիական ավիացիան խոցել սպառնացող Ադրբեջանի իշխանություններին:

«Սա Ադրբեջանին համար նախազգուշացում կլինի, որ չի կարող սպառնալ քաղաքացիական օդանավեր ոչնչացնել: Չպետք է թույլ տալ, որ այս երկիրը սպառնա իր հարևաններին: Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ-ն», - ընդգծել է կոնգրեսականը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---