Նոր էլեկտրակայանի կառուցումը «Ռենկո»-ի ամենամեծ նախագիծն է Հայաստանում12 հուլիսի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում: Այդ մասին մասին Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասել է «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին։ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա մեր ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում, սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում՝ չնայած, որ արդեն 20 տարի է, որ գործունեություն ենք ծավալում Հայաստանում։ Մենք այսօր հպարտությամբ ենք խոսում այս նախագծի մասին», - ասել է Ջովանինին, հայտնում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ նախագծի ուղղությամբ առաջին աշխատանքները սկսել են դեռևս 2016 թվականին։ «Մենք հպարտանում ենք Հայաստանում մեր գործունեությամբ։ Մեր ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 1999 թվականից։ Սա վերջը չի լինելու, մենք ծրագրում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիների ընթացքում», - ասել է «Ռենկոյի» հայաստանյան գրասենյակի տնօրենը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |