// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ռուսական Ս-400 ԶՀՀ առաքումը Թուրքիա սկսվել է

Ռուսական Ս-400 ԶՀՀ առաքումը Թուրքիա սկսվել է

PanARMENIAN.Net - Չնայած ԱՄՆ դժգոհությանը, ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) առաքումը Թուրքիա սկսվել է: Առաջին բաղադրիչներն արդեն հասել են Անկարայի արվարձանում գտնվող Մյուրթեդ ավիառազմակայան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

«Մեկնարկել է Ս-400 ԶՀՀ առաքումը Թուրքիա: Պայմանագրի շրջանակում բաղադրիչների առաջին խմբաքանակը հասցվել է Մյուրթեդ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պայմանագրով նախատեսվում է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում Թուրքիային:

ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը և օգտագործմանը ՆԱՏՕ-ի օդային տարածքում և տուգանքներով է սպառնում Թուրքիային: 2018-ին ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի դեմ, որ սահմանվել էին ամերիկացի հոգևորականին ապօրինաբար ձերբակալելու համար, զգալիորեն վնասեցին թուրքական տնտեսությանը:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը