// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Զելենսկին առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախաձեռնությունն ուկրաինական կողմից է եղել:

Նա նշել է, որ նախագահները քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Պեսկովի, Պուտինն ու Զելենսկին պայմանավորվել են փորձագիտական մակարդակով շարունակել «երկու կողմում պահվող անձանց» վերադարձին ուղղված աշխատանքը: «Քննարկվել է նաև նորմանդական ձևաչափով շփումները շարունակելու հնարավորությունը»,-ասել է մամուլի քարտուղարը:

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ զրույցի առանցքային թեման է եղել «ռազմանավերի գերի նավաստիներին ազատելու» հարցը:

Ավելի վաղ Զելենսկին առաջարկել էր Պուտինին հանդիպել Մինսկում: Նա ասել է, որ հանդիպմանը նաև պետք է մասնակցեն ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները: Պեսկովն ասել էր, որ Մոսկվան կուսումնասիրի այդ առաջարկը, սակայն, պետք է հասկանալ, թե արդյոք այդպիսի գագաթնաժողովն ապագա ունի:

 Ուշագրավ
Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով
Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը