// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փոխվարչապետ. Գազի սակագնի փոփոխության հարցը դեռ անորոշ է

Փոխվարչապետ. Գազի սակագնի փոփոխության հարցը դեռ անորոշ է

PanARMENIAN.Net - Գազի սակագնի հարցը բազմաբաղադրիչ է: Այդ մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ դեռ հստակ չէ՝ սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ:

«Չեք պատկերացնի, թե ինչքան շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռևս ենթակա են քննարկման։ Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու», - ասաց Մհեր Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե ռուս փորձագետներն ասում են, որ 2020-ից Հայաստանի համար գազի գինը չի իջնելու, ավելին՝ բարձրանալու է, Մհեր Գրիգորյանն արձագանքել է.«Ես այդ փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որևէ ֆունդամենտալ պատճառ»։

Փոխվարչապետն ասել է նաև, որ մոտ ժամանակներում «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ սակագնի բաղադրիչները քննարկելու համար։

Անդրադառնալով այն հարցին, որ գազի գինը դեռ ցածր է մնում «Գազպրոմ» ընկերության խնայողությունների հաշվին և որքա՞ն դա կարող է ձգվել՝ Մհեր Գրիգորյանն ասել է. «Ճիշտն ասած, անվերջ չի կարող ձգվել, բայց արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ»։

Ինչ վերաբերում է Իրանից ավելի մատչելի գազ գնելուն, դրա քաղաքական կամքին, ապա փոխվարչապետն ասաց. «Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ մեր հայրենակիցների շահերով և այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի։ Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է բանակցվի»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սահմանին Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը որևէ պարտք չի կուտակում: ՀԾԿՀ նախագահը հայտնել է նաև, որ այժմ մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարում գազի գնի ձևավորման մոտեցումների վերաբերյալ։

 Ուշագրավ
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը
Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել ԵՏՄբոլոր երկրների հետ
Առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ
Պարտքը մարտի դրությամբ կազմել է 5.488 մլրդ