ՀՀ-ն և Իրաքը կարևորում են երկկողմ ներդրումները

ՀՀ-ն և Իրաքը կարևորում են երկկողմ ներդրումները

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Իրաքը կարևորում են երկկողմ ներդրումները: Այդ մասին ասվել է Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպմանը Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանդես եկող հայկական ընկերությունների համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության կառավարությունները տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործակցության մասին հուշագիր կստորագրեն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---