Վեթինգի օրենսդրությունը կմշակվի հոկտեմբերից, կիրականացվի 1 տարում13 հուլիսի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարությունում ներկայացրել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականներին ռազմավարության հիմնական հայեցակարգային ուղղությունները: Նրա խոսքով՝ բարեփոխումները նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ կարճաժամկետ՝ 2019-ի հոկտեմբեր-2020-ի հոկտեմբեր, և երկարաժամկետ՝ 2020-ի հոկտեմբեր-2023 դեկտեմբեր: Կարճաժամկետ բարեփոխումների մեջ են մտնում դատավորների բարեվարքության գնահատման (վեթինգ) անհրաժեշտ օրենսդրական հիմքերի մշակումը և նախագծերի ներկայացումը ԱԺ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների կարողությունների զարգացումը և նյութատեխնիկական աջակցությունը, դատավորների կարգավիճակից բխող երաշխիքների ամրապնդումը։ Երկարաժամկետ բարեփոխումների շրջանակում են էլեկտրոնային արդարադատության (e-justice) համակարգի ստեղծումը և ներդրումը 2019-2023-ին, այդ թվում՝ վիճակագրության ինքնաշխատ հավաքագրումը և արխիվի թվայնացումը, ՀՀ քրեական oրենսդրության կատարելագործումը և այլն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |