Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարն անպարկեշտ է արտահայտվել Պուտինի հասցեին

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարն անպարկեշտ է արտահայտվել Պուտինի հասցեին

PanARMENIAN.Net - Ուկրաինական 24 հեռուստաալիքի հաղորդավար Արտյոմ Օվդիենկոն իր ֆեյսբուքյան էջում անպարկեշտ արտահայտություններով է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեսանյութը ձայնագրվել է ստուդիայում ռուսերեն լեզվով:

Օվդիենկոն իր խոսքը սկսում է Պուտինին հայհոյելով և հույս է հայտնում, որ ՌԴ նախագահի վախճանը մոտալուտ է և մի քանի անգամ կրկնում է. «Ին՞չ ես քիթդ խոթում», այդ թվում «քո ******** եղբայրական սիրով»: «Ինչո՞ւ չես հանդարտվում ու հանգիստ տեղդ նստում: Հա խառնվում ես ու խառնվում մեր գործերին: Մեր`Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի: Քո երկրի խնդիրներով զբաղվիր»,-ասել է հաղորդավարը, գրում է «Սնոբը»:

Ավարտին Օվդիենոկոն ազդարարել է ուկրաինական 24 հեռուստաալիքի և վրացական «Ռուսթավի-2»-ի միջև կայանալիք հեռուստակամուրջը և խորհուրդ տվել ռուսաստանցիներին դիտել այն: «Մենք շատ բան ունենք խոսելու մեր եղբայր վրացների հետ»,-ասել է նա:

Տեսանյութի մեկնաբանության մեջ հաղորդավարը գրել է, որ դա կայանալիք հեռուստակամրջի ոչ պաշտոնական անոնսն է:

Օվդիենկոն կրկնօրինակել է վրացական «Ռուսթավի 2»-ի հաղորդավար Գեորգի Գաբունիային, որը հուլիսի 7-ին ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռուստաալիքը ներողություն է խնդրել նրա փոխարեն, հեռացրել է եթերից 2 ամսով, սակայն չի հեռացրել աշխատանքից:

ՌԴ Պետդուման ի պատասխան առաջարկել է կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, սակայն, Պուտինը հայտարարել է, որ չէր անի նման բան`հարգելով վրաց ժողովրդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---