Ադրբեջանցիներն ու թուրքերը Մոնտենեգրոյում փորձել են ձախողել հայ երեխաների ելույթը (վիդեո)

Ադրբեջանցիներն ու թուրքերը Մոնտենեգրոյում փորձել են ձախողել հայ երեխաների ելույթը

PanARMENIAN.Net - Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնում ադրբեջանցիներն ու թուրքերը փորձել են ձախողել հայ երեխաների ելույթը: Հայաստանը ներկայացնում էին «Կովկաս» պարային համույթի սաները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լիանա Պողոսյանը, որի ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։

«Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը վայրկյանների ընթացքում սվելի էր թեժանում ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր։ Սակայն նման պահվածքը ավելի ոգևորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին Հայաստանը»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ ոստիկանություն կանչվեց և ելույթին խանգարողների մի մասը բերման ենթարկվեց։ «Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է մեր արևելյան հարևանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների և արվեստի բարձրագույն արժեքները...»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---