Վենետիկի հանձնաժողով. Հստակ է՝ ՍԴ դատավորներն ու անդամները մնում են մինչև իրենց պաշտոնավարման ավարտը

Վենետիկի հանձնաժողով.  Հստակ է՝ ՍԴ դատավորներն ու անդամները  մնում են  մինչև իրենց պաշտոնավարման ավարտը

PanARMENIAN.Net - «Իրավական ուղի» ՀԿ-ի ֆեյսբուքյան հրապարակման համաձայն Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է ՀՀ-ում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նշվում է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը։

«Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005-ի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը», - ասվում է հրապարկման մեջ:

Նշվել է նաև, որ «անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»:

Վենետիկի հանձնաժողովը լիազորել է հանձնաժողովի նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և, նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ։

Ընթերցեք նաև՝ «Կարգապահության ամրապնդում՝ համընդհանուր վեթինգի փոխարեն. Ինչի մասին են պայմանավորվել Վենետիկին հանձնաժողովն ու ՀՀ-ն»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---