Լողափերի վարձակալները ճանապարհ են փակել. Պնդում են՝ Սևանի աղտոտվածության մասին լուրերը կեղծ են

Լողափերի վարձակալները ճանապարհ են փակել. Պնդում են՝ Սևանի աղտոտվածության մասին լուրերը կեղծ են

PanARMENIAN.Net - Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը հուլիսի 15-ի առավոտյան փակել էին Սևան-Գավառ ավտոճանապարհը, հայտնել է Սևանի համայնքապետարանը:

Նրանք պնդել են, որ լճի աղտոտվածության մասին խոսակցությունները կեղծ են, իսկ «իրականությանը չհամապատասխանող այդ լուրերի պատճառով» հանգստացողները խուսափում են լիճ հանգստի մեկնելուց։ Դրանից իրենք հսկայական վնասներ են կրում:

Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջել են, որ իրենց ընդունեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Այս պահին նրանց հետ հանդիպում է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը:

Սևանա լիճը պատվել է կանաչ ջրիմուռներով՝ «ծաղկել» է: Ըստ մասնագետների, ֆոսֆորի քանակը Սևանա լճում նվազում է, առաջիկա 7-10 օրի ընթացքում ջրի կանաչ գույնը կվերանա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել էր զերծ մնալ լճում լողալուց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---