Առողջապահության նախարարությունը սկզբունքորեն դեմ է մարիխուանայի ազատականացմանը

Առողջապահության նախարարությունը սկզբունքորեն դեմ է մարիխուանայի ազատականացմանը

PanARMENIAN.Net - «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Պետրոս Սեմերջյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը սկզբունքորեն դեմ է մարիխուանայի ազատականացմանը և օրինականացմանը։

«Կախված է նրանից, թե երկիրն ինչպես է ազատականացումն ու օրինականացումն ընկալում։ Տարբեր երկրներ, որոնք օրինականացրել են, նաև մտցրել են որոշակի սահմանափակումներ։ Օրինակ սահմանափակում՝ հանրային վայրերում օգտագործելու հետ կապված կամ տարիքային սահմանափակում»,- նշել է Սեմերջյանը, հայտնել է Factor.am-ը։

Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ թմրամոլների թիվն աճել է 6%-ով:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընթացիկ տարում հաշվառված թմրամոլների թիվը կազմել է 6951:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---