ՃՈ-ն մեկ շաբաթում 77 անսթափ վարորդ է հայտնաբերել (վիդեո)

ՃՈ-ն մեկ շաբաթում 77 անսթափ վարորդ է հայտնաբերել

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-14-ը Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում և մարզերում:

Իրականացված գործողությունների արդյունքում վերոնշյալ ժամանակահատվածում հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող 77 վարորդ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը:Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---