Թուրքիան կշարունակի հորատումը Կիպրոսի ափերի մոտ՝ անտեսելով ԵՄ պատժամիջոցները

Թուրքիան կշարունակի հորատումը Կիպրոսի ափերի մոտ՝ անտեսելով ԵՄ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի հորատման աշխատանքները Կիպրոսի ափերի մոտ՝ անտեսելով ԵՄ որոշումը պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

ԱԳՆ-ում նշել են, որ Թուրքիան «հավասար իրավունքներ ունի Կիպրոսի ռեսուրսների պարագայում»:

Նախարարությունում նշել են, թե ԵՄ-ն կանխակալ մոտեցում ունի Կիպրոսի հարցում, քանի որ Կիպրոսի թուրք բնակիչները, որոնք հավասարապես իրավունք ունեն տնօրինելու այդ տարածաշրջանի ռեսուրսները, ընդհանրապես չեն հիշատակվում, գրում է Lenta.ru-ն Anadolu-ի վրա հղումով:

Թուրքական կողմը նաև հայտարարել է, որ Եվրամիության որոշումը օրինակ է, թե «ինչպես են հույներն ու կիպրոսցի հույները չարաշահում անդամությունը ԵՄ-ում իրենց առավելապաշտական դիրքորոշումներին համահունչ, և ինչպես են ԵՄ մյուս անդամները գործիք դառնում դրա համար»:

Հուլիսի 15-ին Եվրամիությունը հավանություն է տվել Անկարայի դեմ պատժամիջոցներին, մասնավորապես, ենթադրվում է ֆինանսավորման կրճատում: Բացի այդ կասեցվում են Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքումը, հետաձգվում է ԵՄ և Թուրքիայի միջև բարձր մակարդակի երկխոսության և Ասոցացման խորհրդի նիստերը:

Կիպրոսի Հանրապետությունը իրավական գործընթաց է սկսել կղզու հարակից ջրերում Թուրքիայի օգտին հորատման աշխատանքներ իրականացնող երեք ընկերության դեմ։ Ընկերությունները մեղադրվել են Կիպրոսի ջրային սահմանները խախտելու մեջ։

Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրեք իրավունքներ ունեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---