Մյասնիկյան պողոտայում անհարթ գծանշում է արվել

Մյասնիկյան պողոտայում անհարթ գծանշում է արվել

PanARMENIAN.Net - Երևանի Մյասնիկյանի անվան պողոտայում անհարթ գծանշում է արվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Եվս մեկ նորամուծություն Երևանի ճանապարհներին։ Մյասնիկյան պողոտայում առաջին անգամ անհարթ գծանշում է արվել, որ վարորդները ավելի ուշադիր լինեն՝ մոտենալով նոր տեղադրած լուսացույցին»,– ասվում է գրառման մեջ:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր հերթին հայտնել է, որ Երևանում 3D հետիոտնային անցումէ գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---