Երևանում 42 ավտոբուսային երթուղի կմնա՝ նույն ծածկույթն ապահովելով

Երևանում 42 ավտոբուսային երթուղի կմնա՝ նույն ծածկույթն ապահովելով

PanARMENIAN.Net - Երևանի նոր տրանսպորտային համակարգի վերջնական նախագծով գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, գործելու է 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ավտոբուսների թվում ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը, ինչը, սակայն, բերելու ծածկույթի նվազման․ կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման և շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչն իր հերթին էապես կթեթևացնի սակագնային բեռը:

Հասարակական տրանսպորտը հարմարեցված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---