Ավինյան. ՀՀ-ն բանակցում է ՌԴ հետ նոր ԱԷԿ-ի կառուցման շուրջ

Ավինյան. ՀՀ-ն բանակցում է ՌԴ հետ նոր ԱԷԿ-ի կառուցման շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները բանակցում են Ռուսաստանի հետ հանրապետությունում նոր ԱԷԿ-ի կառուցմանը ռուսական կողմի հնարավոր մասնակցության շուրջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

«Մեր էներգետիկ համակարգը հիմնված է 3 սյուների վրա՝ ատոմային էներգետիկա, ջերմային և հիդրոէներգետիկա: Այս երեք աղբյուրներից գրեթե հավասարաչափ էլեկտրաէներգիա է ստացվում: Ատոմային էներգիայից մենք չենք ուզում հրաժարվել»,-ասել է նա:

«Կշարունակենք և հիմա դիտարկում ենք Մեծամորի ԱԷԿ-ի փակումից հետո նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետը:

«Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը ռուս գործընկերների հետ և արդեն քննարկում ենք: Այդպիսի բանակցություններ արդեն ընթանում են»,-ասել է Ավինյանը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը : «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը։ Երկկողմ համագործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական և կրթական համատեղ նածագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կարդրերի պատրաստումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---