Մասկի ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է ուղեղի համար նախատեսված «թելերն» ու դրանք տեղադրող ռոբոտին17 հուլիսի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink գաղտնի ընկերությունը, որը նեյրոինտերֆեյսեր է մշակում մարդու ուղեղը համակարգչին միացնելու համար, առաջին անգամ իր մշակումներն է ցուցադրել: Հիմնումից 2 տարի անց Neuralink-ը ճկուն «թելեր» է մշակել, որոնք կարելի է ներկառուցել ուղեղի մեջ ավելի մեծ ծավալի տվյալներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանց տեղադրման համար նախատեսված ռոբոտին, ինչպես նաև փոխանցումն արագացնող հատուկ չիպը: Վերջինը նման է մանրադիտակի և կարի մեքենայի, գրում է «Սնոբը» The Verge-ի վրա հղումով: Ինչպես նշում է պարբերականը, «թելերի» հաստությունը 4-6 միկրոմետր է, այսինքն դրանք մարդկային մազից բարակ են: 6 թելում 192 էլեկտրոդ կա, որոնք ռոբոտ վիրաբույժը տեղադրում է ուղեղի մեջ, խուսանավելով արյունատար անոթներից, ինչը նվազագույնի է հասցնում բորբոքային պրոցեսները: «Թելերից» ստացվող ազդանշանները համակարգիչ է փոխանցում գանգի վրա ամրացված սարքը: Ըստ Մասկի, վերջնական նպատակը մարդկային ուղեղի և արհեստական ինտելեկտի «սիմբիոզի» ստեղծումն է: Neuralink տեխնոլոգիան թույլ կտա սարքերը ներմուծել կաթվածահար մարդկանց օրգանիզմ, որպեսզի նրանք կարողանան կառավարել համակարգիչները կամ հեռախոսները: Այժմ տեղադրման համար հարկավոր է անցք անել գանգատուփի մեջ, իսկ նմանատիպ սարքերի տեղադրումը տրավմատիկ է: Ապագայում ընկերությունները մտադիր են այդ նպատակների համար լազերներ օգտագործել: Այդ նպատակով Neuralink-ը համագործակցում է Սթենֆորդի համալսարանի հետ: Ակնկալվում է, որ առաջին փորձերը մարդկանց մասնակցությամբ կկատարվեն 2020-ի ավարտին: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |