«ՀՀ-ի դեպքում իրավիճակն այլ է». Լավրովը՝ հետխորհրդային երկրներում Արևմուտքի միջամտության մասին

«ՀՀ-ի դեպքում իրավիճակն այլ է». Լավրովը՝  հետխորհրդային երկրներում Արևմուտքի միջամտության մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի ի ֆակտի» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ ուշիուշով հետևում են Վրաստանում, Ուկրաինայում և Հայաստանում քաղաքական իրադարձություններին, քանի որ խոսքը «եղբայրական ժողովուրդների մասին է»:

Լավրովն ասել է, թե ԽՍՀՄ փլուզումից հետո «ցավոք, Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկների ներքին գործերին»:

«Ուկրաինան, կարծում եմ, սրա ամենավառ օրինակն է: Հայաստանում իրավիճակն այլ է: Այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է: Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական և դաշնակցային են: Ինտենսիվ բնույթ են կրում քաղաքական երկխոսությունը, միջազգային հարթակներում և խորհրդարանների մակարդակում գործակցությունը», - ասել է Լավրովը:

Նա հավելել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, և դինամիկ կերպով զարգանում են նաև կրթական, մշակութային, ներդրումային, ռազմատեխնիկական կապերը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---