ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել

ՌԴ-ում ավտովթարից հայ ընտանիք է զոհվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարի մարզում, որի հետեւանքով մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան երեխաները։

Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Համայնքապետ Մովսես Մովսիսյանն ասել է, որ կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում էին Լեռնակերտում: Վերջին տարիներին էր Միշան սկսել գնալ արտագնա աշխատանքի: «Գնում, գալիս էր, այս ամառ էլ որոշել էին, որ կինը երեխաների հետ գնա, դե ծովափնյա քաղաք էր, հանգստանային, հետ գային: Կինն ու երեխաները մի քանի օր առաջ էին գնացել, նորմալ տեղ էին հասել: Ու հիմա էսպիսի դժբախտություն, լեզուս էլ չի պտտվում բառ ասեմ, աչքերիս դիմաց ոնց որ կանգնած են, բոլորս էլ շոկի մեջ ենք: Կինն էլ էր մեր գյուղից: Գեղեցիկ, նախանձելի ընտանիք էին»,- պատմել է համայնքապետը:

Ըստ տեղեկությունների, Ford մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---