ԱԻՆ. Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու

ԱԻՆ. Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու

PanARMENIAN.Net - Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 17-ի ցերեկը, 18-19-ը հյուսիսային առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-2 5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ հուլիսի 17-ի ցերեկը,18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հուլիսի 20-ին և 21-ին Երևանում կգրանցվի +40 աստիճան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---