Թովմասյանը՝ Փաշինյանի խոսքերի մասին. Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում

Թովմասյանը՝  Փաշինյանի խոսքերի մասին. Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայնի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե ինքը սեփականաշնորհել է ՍԴ-ն և «այն սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», - հայտարարել է Թովմասյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը:

Հարցին էլ՝ իսկ ինքն ինչպես է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը հրաժարվել է պատասխանելուց:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---