Շվեյցարական responsAbility-ն $175 մլն-ի գործարք է անում՝ Ամերիաբանկին ՀՀ-ում որպես միջնորդ ներգրավելով

Շվեյցարական responsAbility-ն $175 մլն-ի  գործարք է անում՝  Ամերիաբանկին ՀՀ-ում որպես միջնորդ  ներգրավելով

PanARMENIAN.Net - Շվեյցարակա responsAbility ընկերությունն իրականացնում է $175 մլն-ին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարք` ներգրավելով JP Morgan-ին որպես տեղաբաշխող, ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիային որպես ներդրող և Ամերիաբանկին որպես ֆինանսական միջնորդ Հայաստանում:

responsAbility Investments AG ընկերությունն իրականացնում է վարկային ֆինանսավորմամբ ապահովված արժեթղթերի թողարկման գործարք` ուղղված զարգացող երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ֆինանսավորման այս ձևը, միավորելով տարբեր ակտիվները մեկ ֆոնդում, ներդրողներին (արժեթղթեր ձեռք բերողներին) առաջարկում է եկամտաբեր և միաժամանակ ավանդական պարտքային և բաժնային ներդրումներից քիչ կախված, ընդհանուր տնտեսական զարգացմանը նպաստող ֆինանսական գործիք:

Որպես արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպիչ հանդես է գալիս JP Morgan ընկերությունը, իսկ հիմնական ներդրողներից մեկն է ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան, որը տրամադրել է գործարքում ներգրավված մասնավոր ինստիտուցիոնալ ներդրումները մոբիլիզացնելու համար անհրաժեշտ օժանդակ կապիտալը:

«Այս գործարքը վկայում է, որ զարգացող երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումն արագ զարգանում է և արդեն հասել է այն մակարդակին, երբ կարող է օգտվել կապիտալի հիմնական շուկաների ֆինանսավորման հնարավորություններից», - նշել է responsAbility ընկերության ֆինանսական հաստատությունների վարկավորման բաժնի համաղեկավար Թոմաս Մյուլերը:

«Մենք շատ ուրախ ենք, որ այս գործարքի միջոցով միանում ենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ֆինանսավորող բարձրակարգ կազմակերպությունների միջազգային թիմին: Մեզ համար պատիվ է մասնակցել կապիտալի համաշխարհային շուկաների մակարդակում իրականացվող այս նորարարական գործարքին, որում ներգրավված են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են responsAbility-ն, JP Morgan-ը և որպես ներդրող` ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիան և այլ բարձրակարգ ներդրողներ», - նշել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Թառումյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---