ԱԱԾ տնօրենն Իջևանում է

ԱԱԾ տնօրենն Իջևանում  է

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Իջևան, հայտնել է ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Նշվում է, որ ԱԱԾ տնօրերը Իջևանում է հուլիս 17-ի լույս 18-ի գիշերը ոստիկանների և ապօրինի ծառահատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը. 13 անձ ձերբակալվել է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապօրինի ծառահատումները կասեցնելու են ամենայն վճռականությամբ:

«Երեկվա դեպքերի մեղավորները ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»,- գրել է վարչապետը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---