Նախարար. Սևանի ափին 1905 մ ցածր բոլոր շինություններն ապօրի են և պետք է քանդվեն

Նախարար. Սևանի ափին 1905 մ ցածր   բոլոր շինություններն ապօրի են և պետք է քանդվեն

PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սևանա լճի ափին 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինությունները ապօրինի են. դրանց թիվը հասնում է 4800-ի:

Բացառություն են կազմում խորհրդային ժամանակներից մնացած որոշ պոմպակայաններ:

«Այդ շինությունները քանդելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որը հաշվարկել ենք և կառավարությանը տվել է քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պարտավոր է ինքն իր շինությունը քանդել: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ նշված ապօրինի շինությունները հավաքագրված են ու ներկայացված վարչապետի աշխատակազմ: Նախարարը հայտնել է նաև, որ ստեղծվել է հանձնաժողով, որը վարձակալության ենթակա բոլոր տարածքներն ուսումնասիրել է ու հայտնաբերել բազմաթիվ տարածքներ, որտեղ կամ վարձակալության փաստաթուղթը չկար, կամ փոքր տարածք էին վարձակալել, բայց մեծն էին օգտագործում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---