Անշարժ գույքի գործարքները 2019-ի 2-րդ եռամսյակում աճել են 24.3%-ով

Անշարժ գույքի գործարքները 2019-ի 2-րդ եռամսյակում աճել են 24.3%-ով

PanARMENIAN.Net - 2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46,798 գործարք:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փոխանցմամբ, այս ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3%-ով:

Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2%-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8%-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.6 %-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---